ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը Մարտի 19-ի ճեպազրույցում անդրադարձել է նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման խնդիրներին։
Հարցին, թե ի՞նչ է մտածում պատերազմից խուսափելու համար արագ սահմանազատման մասին, փոխխոսնակը պատասխանել է. «Դա մի բան է, որի վրա ոչ միայն քարտուղարը, այլեւ պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը, ինչպես նաեւ ավագ համակարգող Բոնոն շարունակում են կենտրոնանալ՝ շփվելով համապատասխան զրուցակիցների հետ»:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի վարչապետը տարբեր առիթներով խոսել էր արագ սահմանազատում չանելու դեպքում նոր պատերազմի հավանականության մասին։