Իտալական La Repubblica թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արգելափակել է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները դատապարտող Մեծ Յոթնյակի (G7) հայտարարության տեքստը, որն առաջարկել էր G7-ում նախագահող Իտալիան։
Իտալիայի առաջարկած տեքստում ՌԴ նախագահական ընտրությունները որակված էին որպես ֆարս։ ԱՄՆ պետքարտուղարի որոշումը թելադրված է նոյեմբերին այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից Մոսկվային հեռու պահելու ցանկությամբ։