Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայում Թյուրքալեզու պետությունների Ավագների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին։
Բաքվում, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, նա ասել է. «Հարկավոր է բացել սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Հարկավոր է նաեւ փոփոխությունների ենթարկել Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված են մեր հողերը եւ Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի»։
Արարատի մասին խոսելիս՝ նա օգտագործել է դրա թուրքական տեղանունը։