Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրում է միակողմանի՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ըստ Կրեմլի խոսնակի դա կարող է կասկածի տակ դնել առաքելության արդյունավետությունը։
«Հարցն այն է, թե ո՞րն է մոնիտորինգի առարկան, եւ արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից։ Կասկածում եմ, որ այնտեղ նման մանդատը ըմբռնումով կընդունվի։ Սա միակողմանի որոշում է Երեւանի կողմից։ Արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,-ասել է Պեսկովը։