ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս այս տարածաշրջանի երկրներին Եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու փորձ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքի և դրա առանձին անդամ երկրների կողմից նման փորձեր արվել են երկար ժամանակ եւ համակարգված։
«Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ ակտիվությունն այս ոլորտում մի քանի անգամ աճել է։ Ինչո՞ւմն է խնդիրը։ Ո՞րն է խնդրի էությունը։ Բանն այն է, որ Հարավային Կովկասում, կարծես թե, ավելի քիչ խնդիրներ կան, բայց Արևմուտքում ո՞վ կուրախանա դրանից։ Ո՞ւմ կարող է սա դուր գալ: Արևմուտքին անհանգստացնում է այս պետությունների միմյանց հետ փոխգործակցության փաստը, որն արդեն սկսել է կառուցվել խաղաղ համաձայնագրերի մոտեցմանը համահունչ: Նրանց չի բավարարում նաև այս պետությունների և Ռուսաստանի միջև հաղորդակցության փաստը»,-ասել է Զախարովան։
Ըստ Զախարովայի, ՆԱՏՕ-ի նպատակն է սրել իրավիճակը Ռուսաստանի հարավային սահմանների երկայնքով. «Իհարկե, Արևմուտքը նույնպես ունի առավելագույն խնդիր, այն է՝ Անդրկովկասում երկրորդ ճակատ բացել մեր երկրի դեմ և, ընդհանրապես, կրկին կրակի մատնել տարածաշրջանը»: