«ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքից լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին»։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաեւ հավելել է, որ իր պնդման փաստական ապացույցներ կան։
«Նման ապակառուցողական գործունեությունը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճի եւ նույնիսկ կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների։ Սա հասկանում են բոլորը, ովքեր հասանելիություն ունեն են տեղեկատվությանը»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքերով «Արեւմտյան ռեժիմները» Երեւանին հարկադրում են միակողմանի որոշումներ կայացնել Ադրբեջանի հետ սահմանին վիճահարույց տարածքային հարցերի վերաբերյալ։
Ըստ Զախարովայի Արեւմուտքը «Հայաստանին դրդում է ոչնչացնել Բաքվի հետ շփումների դրական միտումները»։