Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Պատասխանելով հարցին թե արդյո՞ք 2023 թվականի հոկտեմբերի 5-ի Գրանադայի հայտարարության մեջ նշված Հայաստանի աջակցության համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասով որեւէ առջընթաց կա Գիրգորյանը ընդգծել է, որ ոչ միայն առաջընթաց կա, այլ նաեւ միջոցառման օրն է նշանակված։
«Սույն թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել նախագահ Ֆոն դեր Լայեն-վարչապետ Փաշինյան-պետքարտուղար Բլինքեն համատեղ հանդիպումը, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը»,-ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը։
Նա հավելել է, որ միջոցառումը նաեւ նպատակ ունի ամրապնդել Հայաստանի «դիմակայունությունը»։