Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 21-22-ին պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳ նախարարությունը։
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը։