Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ մարտի 21-ին կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի եւ Ուրուգվայի պետական օրհներգերը:
Ուրուգվայի ԱԳ նախարարը եւ Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի եւ Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլին գրառում են կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: