Փաստորեն, ԿԳՄՍ նախարարի կարծիքով՝ հենց բարդ խնդիրներ են հանդիպում, անմիջապես պետք է ակադեմիական մի բան կառուցել։
Օրինակ՝ Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծումը։ Բա՞րդ է։ Բարդ է։ Ի՞նչ ես անում։ Ոսկեպարն ու հարակից գյուղերը լուծարում ես, Ենոքավանում կառուցում ակադեմիական գյուղ։
Այստեղ կլինեն ակադեմիական գոմեր, ակադեմիական արոտավայրեր, ակադեմիական ցանքատարածություններ եւ այլ կլաստերներ։ Իսկ գյուղերի տարածքները կարելի է տալ մասնավոր բիզնեսին։
Ո՞ւմ բիզնեսին, չենք ասի։