Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։
Մենք էլ անսխալ չենք
-Քաջ Նազարներից մեկը, քաջ նազարների բազմությունից դառնում ա առաջնո՞րդ։
Այո։ Որովհետեւ բախտ… Ինքը Քաջ Նազարն ա ասում՝ ոչ խելք ա պետք, ոչ բան ա պետք։ Բախտ ա պետք։ Բայց էդ բախտը ոչ թե բերում ա նրան, ով լավ խելք ունի, բախտը ոչ թե ժողովուրդն ա խեղճ։ Իրանք նույնն են։ Մենք նույնն ենք։ Եթե մենք չենք տեսնում պրոբլեմը մեր մեջ, եթե մենք տեսնում ենք պրոբլեմը միայն այստեղ վերեւում, մենք էդ վերեւը հա փոխում ենք, պրոբլեմը չի փոխվում, պրոբլեմը մնում ա։
Հետո մենք զարմանում ենք՝ էս մեկը դավաճան էր, էս մեկը էս էր, էս մեկը էս էր… Չորս հատ նկար իրար կողք կպցնում ենք, ջնջում ենք, բան ենք անում․․․ Բա մե՞նք։ Անսխալ ենք, մենք ամեն ինչ ճիշտ ենք մտածում եւ մեր մեջից եկած մարդիկ ինչ-որ ուրիշ տեղեր են տանում տարբեր։