Այսօր Ժնեւում տեղի կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԱԺ խոսնակ Նելլի Ղուլյանը։
Խոսնակի փոխանցմամբ Սիմոնյանն ու Գաֆարովան կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հանդիպումը կայանալու է միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի նախաձեռնությամբ։
Ադրբեջանական APA գործակալությունն էլ գրում է, որ ներկա պահին մեկնարկել եւ արդեն ընթանում է հանդիպումը։