Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պարգեւատրել է այն զինվորականներին, ովքեր «առանձնահատուկ ներդրում են ունեցել Crocus City Hall-ի վրա հարձակմանը մասնակցած ահաբեկիչների ձերբակալության մեջ»:
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էսեդուլլա Աբաչովը պարգեւներ է հանձնել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը պահպանող խմբի զինվորականներին։
ՊՆ-ի հրապարակած տեսանյութի համաձայն պարգեւատրմանը մասնակցել է առնվազն չորս մարդ։ Զինվորականները պարգեւատրվել են «Արիության համար» եւ «Մարտական հմտությունների համար» մեդալներով։
Նախարարությունը հավելել է, որ զինվորականները աչքի են ընկել «Բրյանսկի շրջանի տարածքում ահաբեկիչներին շրջափակելու մարտական առաջադրանքը կատարելու համար»։