Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը Փարիզի արձագանքի մասին լրագրողների հարցերին։
«Մենք կապի մեջ ենք եղել բոլոր մակարդակներով՝ եւ՛ տեխնիկական, եւ՛ նախարարական, որպեսզի կարողանանք առաջարկել մեր համագործակցությունը՝ հիմնվելով մեր ունեցած տեղեկատվության վրա եւ որը կարող է օգտակար լինել ռուսական կողմին»,- ասել է Մակրոնը՝ Ֆրանսիական Գվիանա ժամանելուց հետո, որի կադրերը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում։
EN DIRECT | Déclaration du Président @EmmanuelMacron à son arrivée en Guyane. https://t.co/rV7hkA5dn4
— Élysée (@Elysee) March 25, 2024
Պատասխանելով լրագրողների ճշտող հարցին, թե արդյո՞ք հնարավոր է նման համագործակցության հիման վրա վերսկսել շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ սկզբնական շրջանում շփումները կիրականացվեն իր ներկայացրած մակարդակով, իսկ «հետագան կախված կլինի իրավիճակի զարգացումից»։