Եվրամիությունը որեւէ ապացույց չունի, որ Ուկրաինան կարող է կապ ունենալ «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փեթեր Ստանոն։
«Իհարկե, մենք լիովին մերժում ենք դա։ Ոչ մի նշան չկա, որ Ուկրաինան կապված է [ահաբեկչության հետ]»,-ասել է Ստանոն։
Նա նշել է, որ ԵՄ-ն անհանգստացած է Ուկրաինայի ահաբեկչության հետ հնարավոր կապի մասին ռուս պաշտոնյաների հայտարարություններից։ Նա Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել ահաբեկչությունը չօգտագործել որպես պատրվակ Ուկրաինայում հակամարտությունը սրելու համար