Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «չի կարող ձերբազատվել իր կողմնակալությունից եւ միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի վերաբերյալ իրավական դիսկուրսն է դիտում որպես չարիք»։
Այս մասին X-ի էջում գրել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով մարտի 25-ի Կլաարի X-ի գրառմանը։
Mr. @ToivoKlaar can’t get rid of biases & only sees the evils in the legitimate discourse about the return of Azerbaijani villages, while totally ignores calls to fight for continuation of illegal occupation in 🇦🇲media.
FYI, the villages are not a matter of territorial dispute. https://t.co/aJ4gcPAsd6
— Aykhan Hajizada (@Aykhanh) March 25, 2024
Հաջիզադեն կարծում է, որ Կլաարը «ամբողջովին անտեսում է ապօրինի օկուպացիայի շարունակման համար պայքարելու հայկական մամուլի կոչերը»։
Գրառման վերջում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։
Նշենք, որ նախօրեին Տոյվո Կլաարը իր գրառման մեջ ընդգծել էր, որ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մամուլից հնչող սպառնալիքներն անընդունելի են՝ չհստակեցնելով թե կոնկրետ ինչ սպառնալիքի մասին է խոսքը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաեւ հավելել էր, որ «սահմանների սահմանազատման վերաբերյալ իրական բանակցություններ են անհրաժեշտ, եւ բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։
Threats against Armenia in Azerbaijani media channels are unacceptable. Genuine negotiations on border delimitation are needed and all territorial disputes must be settled peacefully and as part of an agreed process.
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 25, 2024