Բուենոս Այրեսում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի եւ Արգենտինայի ժողովուրդների միջեւ երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային Ամերիկայում Արգենտինայի դերը որպես ՀՀ կարեւոր գործընկեր՝ նշելով, որ դրա պարզ վկայությունն են նաեւ բարձրաստիճան փոխայցելությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն է արտահայտվել ուսումնասիրել նոր հնարավորությունները եւ խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, էներգետիկ ոլորտներում։ Գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորվել է լայն իրավապայմանագրային բազա՝ միաժամանակ ընդգծելով փոխգործակցության ընդլայնմանը համահունչ այն նոր ուղղություններով համալրելու պատրաստակամությունը։