Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը վստահ է, որ Ուկրաինան ներգրավված է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ։ Այս մասին գրում է TACC-ը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ողբերգության հետեւում կանգնածը Իսլամական Պետությունն է, թե՞ Ուկրաինան, Պատրուշեւը նշել է․ «Իհարկե Ուկրաինան»։