ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, թե ինչպես են ռուս ռելոկանտները Դիլիջանում սանիտարական աղբահավաքություն իրականացնում։ «Սա մի բան է, որին մենք դժվար թե նվիրեինք մեր կիրակնօրյա առավոտները։ Շնորհակալություն ոչ միայն այս վերաբերմունքի, այլեւ մտածելու առատ նյութ տալու համար»,- գրում է վարչապետի կինը։