Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը այսօր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ իրականցրած ռազմական գործողություններից հետո մինչ օրս հայտնաբերվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան վկայում են այն մասին, որ «շրջանը վերածվել էր ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ աշխարհի ամենառազմականացված գոտիներից մեկի»։
«Հայկական կողմը ապօրինի կերպով զինամթերք է ներմուծել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջան, այդ թվում՝ 2020 թվականից հետո արտադրված ականներ։ Ստեղծել է նոր ականապատ տարածքներ՝ մինչեւ 480 կիլոմետր երկարությամբ շփման գծի երկայնքով, ավելի քան 500 մարտական դիրքեր եւ ամրացված կրակակետեր, ավելի քան 350 կրակակետ՝ տարբեր տեսակի հրետանային կայանքների, հետախուզական եւ հետախուզական սարքավորումների համար, ինչպես նաեւ կենտրոնացրել հարձակողական գործողություններ իրականացնելու ունակ զինված ուժեր»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայատարարության տեքստում։