Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, սակայն հանդես է գալիս բոլոր հարցերի համապարփակ քննարկման օգտին։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մեր նախագահը բազմիցս կրկնել է, որ մենք բաց ենք երկխոսության համար, որ անհրաժեշտ ենք համարում բոլոր հարցերն ամբողջությամբ քննարկել։ Անհնար է որոշ հարցեր հանել կոնտեքստից, այն ընդհանուր համատեքստից, որն այժմ գերիշխում է մեր երկկողմ հարաբերություններում։ Ուստի մենք ունենք երկխոսության բաց եւ քաղաքական կամք, բայց կողմ ենք բոլոր հարցերի համակողմանի քննարկմանը»,-ասել է Կրեմլի խոսնակը։