Այսօր Կարպիս Փաշոյանը զրուցել է «Մարտական եղբայրության» անդամ Հովսեփ Ղազարյանի հետ։
Հրաման տվող այդպես էլ չեղավ
Բացի կռվելն այսօր ուրիշ տարբերակ մենք չունենք։
-Բայց կռվելու տարբերակ էլ ոնց որ չունենք։
-Ունենք։
-Ո՞վ պետք ա կռվի։
Ես հոկտեմբերի 3-ն եմ հիշում, երբ 6-րդ պաշտպանական շրջանը նահանջում էր։ Մենք նրանց թիկունքն էինք պահում մինչեւ նրանց նահանջելը, հետո արդեն մենք էինք պահում առաջնագիծը։ Երբ տղաները բողոքում էին, որ տանկերի գալու դեպքում համապատասխան զինամթերք չկա կանգնեցնելու, ես ասեցի՝ տղերք, ամբողջ պաշտպանական շրջան է նահանջում, զորքի ձեռից վերցրեք՝ ինչ պետք ա ու մոտեցա առաջին շարքերի առաջին զինվորին՝ ՌՊԳ-ով նռնականետ էր ձեռքը։ Ասեցի նահանջում ես, չէ՞։ Ասեց՝ հա։ Ասեցի՝ տուր, քեզ էլ պետք չի, մենք մնում ենք կռվենք, մեզ ստեղ պետք ա։ Էդ զինվորը գիտե՞ս ինչ պատասխանեց ինձ։ Ասեց՝ բա որ հրաման տան, հետ գամ, ինչո՞վ պետք ա կռվեմ։ Բայց այդ հրաման տվողը տենց էլ չեղավ։