Չնայած Միջազգային դատարանի կողմից Արցախի հայերի վերադարձի իրավունքի ճանաչմանը, այն այսօր ոտնահարվում է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինյին։
«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ 9 ամիս տեւած շրջափակումից եւ Ադրբեջանի դաժան հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի 100 հազար հայ ստիպված է եղել լքել իր տունը: Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է», — գրել է դեսպանը։
Sur la route de Stepanakert, désormais fermée.
➡️ 100.000 Arméniens du Haut-Karabagh ont été forcés de fuir leurs foyers après 9 mois de blocus et un assaut brutal de l'Azerbaïdjan.
➡️ Leur droit au retour, reconnu par la Cour internationale de justice, est aujourd'hui bafoué. pic.twitter.com/1LVweCIgxJ— Olivier Decottignies (@O_Decottignies) March 26, 2024