Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր ներգրավվածությունում ԱՄՆ-ի նպատակն է խրախուսել նրանց աշխատել երկու երկրների միջեւ տարաձայնությունները հարթելու, հարատեւ եւ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Ազատությունը» նաեւ հետաքրքրվել է, թե ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն սպասվող եռակողմ հանդիպման օրակարգում դիտարկվելո՞ւ է աջակցությունը քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ոլորտներում:
Մեթյու Միլլերը հանդիպման մասին մանրամասներ չի հայտնել: