Վարչապետի հրաժարականը ամիսներ շարունակ պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ ընտրությունների փոխարեն շարունակելու է հրաժարական պահանջել։ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը չափազանց պարզ է տեսնում ամեն ինչ. «Վարչապետը պետք է տա հրաժարական, դա լինելու է ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում»։