Հայաստանի ԵՄ-ին անդամակցության շուրջ քննարկում այս փուլում չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ԵՄ-ի անդամակցության մասին այս փուլում քննարկում չկա։ Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարց չի քննարկվելու, չեմ կարծում, որ նման քննարկում կլինի, օրակարգից տեղյակ չեմ»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպման օրակարգին, որին մասնակցելու են Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։