Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն է Դանիայի նախկին վարչապետ եւ ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարած «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբի մարտի 27-ին հրապարակած զեկույցը անվանել է «անհեթեթ քարոզչություն»։
«Զեկույցի զրպարտիչ եւ բոլորովին անհիմն կետերը, որոնք խեղաթյուրում են բոլոր փաստերը, Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի մաս են կազմում։ Այս կետերը լուրջ հարցեր են առաջացնում այս զեկույցի վերաբերյալ, որն իբր ուղղված է Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների խորացմանը։ Իրականում սա ոչ այլ ինչ է, քան անհեթեթ քարոզչություն»,-ասվում է Հաջիզադեի հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը նաեւ նշել է, որ իբր Հայաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «քարոզչական արշավները» եւս մեկ անգամ ապացուցում են, որ «հայկական կողմը անկեղծ չէ տարածաշրջանային խաղաղության օրակարգի առումով»։