Բրյուսելում ապրիլի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասվող հանդիպմանը կկենտրոնանան Հայաստանի տնտեսական դիմակայությանն ուղղված հարցերի վրա։
Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ներկայացնելով, որ ապրիլի 4-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովին մասնակցելուց հետո Բլինկենը USAID-ի համակարգող Սամանտա Փաուերի հետ միասին կմիանա եռակողմ հանդիպմանը, Միլլերը նշել է, որ այն կենտրոնանալու է «Հայաստանի տնտեսական դիմակայունությանը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի աջակցության վրա, քանի որ այն աշխատում է իր առեւտրային գործընկերությունները դիվերսիֆիկացնելու եւ հումանիտար կարիքները հոգալու ուղղությամբ»։