Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 32,5 հազարը, իսկ վիրավորներինը հասել շուրջ 75 հազար մարդու։ Նման տվյալներ է հրապարակել Գազայում գործող առողջապահության նախարարությունը Telegram-ի իր պաշտոնական ալիքում։
«Գազայում 2023 թվականի հոկտեմբերից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 32,552-ի, վիրավորվել է առնվազն 74,980 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է 62 մարդ, վիրավորվել՝ 91-ը»։