Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհված երեխաների թիվը հասնում է 537-ի, իսկ վիրավորներինը շուրջ 1269-ի։ Այս մասին ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։
Անչափահասների գործերով դատախազների մարտի 28-ի դրությամբ առկա պաշտոնական տեղեկատվության համաձայն երեխաները ամենաշատը տուժել են Դոնեցկի մարզում, որտեղ նրանց թիվը կազմում է 524-ի։ Սրան հաջորդում են Խարկովի (343 վիրավոր երեխաներով), Խերսոնի (149) Կիեւի (130), Դնեպրոպետրովսկի (125), Նիկոլաեւի (103) եւ Զապորոժիեի շրջանները (100)։