Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է Մուհամմադ Մուստաֆայի գլխավորությամբ նոր կառավարության կազմը։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
Նրա խոսքով՝ Մուստաֆան Աբասին ներկայացրել է կառավարության կազմը եւ բարեփոխումների ծրագիր, որը նախատեսում է իրականացնել իր գլխավորած կաբինետը։ Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարը ուսումնասիրել է ներկայացված փաստաթղթերը եւ ստորագրել նոր կառավարության կազմը հաստատելու մասին հրամանագիրը։ Սպասվում է, որ նրա երդմնակալությունը տեղի կունենա կիրակի՝ մարտի 31-ին։ Մուստաֆան, վարչապետի պաշտոնի հետ մեկտեղ, նոր կաբինետում կզբաղեցնի Պաղեստինի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Պաղեստինի նոր կառավարության ծրագրի համաձայն՝ առաջնահերթությունները տրվելու են պաղեստինցի քաղաքացիներին օգնության ցուցաբերմանը, ինչպես նաեւ Գազայի եւ Արեւմտյան ափի պաղեստինյան տարածքների վերականգնումը, որոնք տուժել են իսրայելական զինվորականների գործողություններից։ Հաջորդիվ կառավարությունը նախատեսում է կանանց եւ երիտասարդների ներգրավմամբ խթանել տնտեսության զարգացումը` համագործակցելով մասնավոր հատվածի հետ, ինչպես նաեւ բարեփոխել պետական ֆինանսական համակարգը` այն ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնելու համար: Բացի այդ, նախապատրաստվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ եւ վերափոխումներ՝ կապված հանրային ծառայությունների թվայնացման եւ դատաիրավական համակարգի փոփոխությունների հետ։