«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» («ՀՀՌՑ») ՓԲԸ-ն, Հայաստանի տարածքում արգելափակել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» եւ «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը։ Այս մասին ասվում է ՀՀՌՑ-ի տարածած հայտարարության մեջ։
Դրանում նշվում է, որ «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումների արգելափակման որոշման համար հիմք են հանդիսանում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի («ՀՌՀ») կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, որը համահունչ է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ եւ 6-րդ հոդվածներին։