ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը մայիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը եւ վերջին օրերի զարգացումները։
Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները, եւ նշել, որ խնդրի հանգուցալուծման հարցում կարեւորում է նաեւ ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։
Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետեւում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, եւ կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր խնդրի խաղաղ հանգուցալուծման համար։