ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավորը, փաստորեն, չգիտի «անառիկ» բառի բացատրությունը։ Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»՝ «անառիկը» մի բան է, որը հնարավոր չէ առնել, գրավել, որն ամուր է եւ անմատչելի։
Դե, մեղադրելու չի, մարդը տեխնիկական կրթություն է ստացել, կարող է անհաղորդ լինել մեր «ճկուն ու բարբարոս» լեզվի նրբություններին, բայց, որպես քաղաքական գործիչ, պետք է իմանար, որ հետեւանքներն ունենում են պատճառներ, իսկ պատճառները՝ հետեւանքներ։