Պաղեստինահայ պատմաբան Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի եւ արտագաղթողների հարցերով պետնախարար։ Այս մասին հայտնի է դարձել Պաղեստինի նոր կառավարության կազմի հրապարակումից հետո, որը ներկայացրել է տեղական WAFA լրատվականը։
Աղաբեկյանը նախկինում աշխատել է որպես մարդու իրավունքների Պաղեստինի անկախ հանձնաժողովի գլխավոր հանձնակատար: Ունի Ինդիանայի «Փերդյու համալսարանի» մագիստրոսի որակավորում եւ ԱՄՆ Պիտսբուրգի համալսարանի դոկտորի կոչում։
Նա հայտնի «The Saga of Survival: Armenian Palestinians, the British Mandate and the Nakba» մենագրության հեղինակն է։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ մարտի 28-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հաստատել էր նոր կառավարության կազմը՝ վարչապետ Մոհամմադ Մուստաֆայի նախագահությամբ: