Պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
ՊՆ հայտարարության տեքստում նշվում է, որ գերատեսչության վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության եւ «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի եւ հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ:
Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։