Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին անպատասխան չի մնա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին։
«Սիոնիստական ռեժիմը (Իսրայելը) իր բազմաթիվ անհաջողությունների եւ պարտությունների պատճառով […] դիմում է կույր ահաբեկչության, բայց պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարաբաստիկ նպատակներին նման անմարդկային գործողություններով […] եւ այս վախկոտ հանցագործությունը չի մնա անպատասխան»,-ասվում է նախագահի աշխատակազմի կայքէջում հրապարակված հայտարարության տեքստում։
Իրանի նախագահը հարձակումը, որակել է որպես միջազգային իրավունքի ակնհայտ խախտում։
Ռաիսին նշել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին եւ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին, ովքեր սպանվել են հարվածի ժամանակ, Դամասկոսում գտնվել են որպես ավագ ռազմական խորհրդատուներ եւ այժմ «պատվով միացել են նահատակների շարքին»։