Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի հրթիռակոծման հետ կապված հարցերով մարտի 2-ի երեկոյան կգումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի նիստ։ Այս մասին X-ի էջում գրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Այսօր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ դատապարտելու այս գործողությունը։ Նրանց նամակի հրապարակումից հետո մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց ճեպազրույց ենք խնդրել: Մալթայի նախագահությունը այն նշանակել է ապրիլի 2-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին»,-գրել է ռուս դիվանագետը։
After Israel's airstrike on the Iranian consulate in Damascus today, Iranians have turned to the UN Security Council to condemn this action.
Following their letter we have requested an open briefing of the UN Security Council. The Maltese presidency has scheduled it for 3:00 PM…
— Dmitry Polyanskiy 🇺🇳 (@Dpol_un) April 2, 2024
Նշենք, որ Իրանի եւ Սիրիայի պնդմամբ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին հրթիռային հարվածներ հասցրել են իսրայելական ինքնաթիռները՝ Գոլանի բարձունքների շրջանից։
Իրանական կողմը հաստատել է, որ ռմբակոծության հետեւանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ ներկայացուցիչներ, որոնց թվում են գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի եւ Մոհամմադ Հադի Հաջ Ռահիմին։