Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Թուրքիայի նախագահի վարչակազմի ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ պատվիրակության կազմում եղել են թուրքական ռազմական արդյունաբերության հետ կապված ծոշոր ընկերությունների ղեկավարաները։
Դրանց թվում են եղել ASELSAN ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Աքյոլը, ASFAT ընկերության գլխավոր տնօրեն Բեհչեթ Քարաթաշը, HAVELSAN ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեդ Ակիֆ Նաջարը, «Մեքենաշինության եւ քիմիական արդյունաբերության ընկերության» գլխավոր տնօրեն Իլհամի Քելեսը, «REPKON Grup» ընկերության նախագահ Իբրահիմ Քյուլեքչին, ROKETSAN ընկերության գլխավոր տնօրեն Մուրադ Իքինջին, «Defense Technologies and Engineering» ընկերության գլխավոր տնօրեն Օզգուր Գյուլերյուզը, «Թուրքիայի ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերություն — TUSAŞ» ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։