Ապրիլի 1-ին վերաբացվել է Լոռի Բերդ համայնքի Լեջան գյուղի մանկապարտեզը, որն ավելի քան տասը տարի չէր գործում անբարեկարգ պայմանների եւ անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պատճառով։
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը, «Արփի» հասարակական կազմակերպության նախագահ Սոֆիկ Մինասյանը, Լեջանի վարչական ղեկավար Արմեն Մկրտչյանը, ավագանու անդամներ, ծնողներ, այլ հյուրեր:
Մանկապարտեզը նորոգվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Քսան տոկոսի չափով ներդրում էլ համայնքն է արել։
Ամբողջ գույքը (սեղան-աթոռներ, մահճակալներ, անկողնային պարագաներ, խաղեր, խոհանոցային գույք եւ պարագաներ) հատկացրել է «Արփի» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Գերմանիայի դեսպանության դրամաշնորհային ծրագրի միջոցով:
Մանկապարտեզը նախատեսված է 20-25 երեխայի համար։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։