Ռուսաստանը երկխոսություն է վարում Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ղեկավարության հետ, քանի որ անհրաժեշտ է լուծել հրատապ խնդիրները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Փաստն այն է, որ սա մեր կողքին գտնվող երկրի գործոնն է։ Այսպես թե այնպես մենք շփվում ենք նրանց հետ։ Մենք պետք է լուծենք հրատապ հարցերը։ Սա նույնպես երկխոսություն է պահանջում։ Իրականում, ինչպես եւ բոլորը, մենք նույնպես շփվում ենք նրանց հետ։ Իսկ նրանք Աֆղանստանի փաստացի իշխանություններն են»,-հայտարարել է Պեսկովը։