Լոռու մարզի Փամբակ համայնքի Բազում գյուղում համայնքապետարանի եւ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ մեկ հեկտար պտղատու այգի է տնկվել։
Ծրագիրն իրականացվել է գյուղի տասը ընտանիքի համար, որոնք ցանկացել են այս ծրագրի շահառու դառնալ։ Նրանց տրամադրվել են խնձորի, սալորի, կեռասի, տանձի, սերկեւիլի, ծիրանի, դեղձի և գաճաճ ընկույզի տնկիներ։
Շահառու ընտանիքներին տնկիների մշակման եւ պահպանման վերաբերյալ նեղ մասնագիտական խորհրդատվություն է տրվել։
Պտղատու այգին առաջին բերքը կտա 2-3 տարի անց։ Մինչ այդ եւս ինը հեկտար այգի կհիմնվի Փամբակի այլ բնակավայրերում ու Գյուլագարակ, Սպիտակ համայնքներում։
Ծրագրի հովանավորը Little Bridge Schweiz հիմնադրամն է։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։