Ուկրաինայի իշխանությունների «ահաբեկչական գործունեությունը» պահանջում է ռուսական հատուկ ծառայությունների մոբիլիզացիա եւ անվտանգության լրացուցիչ միջոցներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով «Ալաբուգա» հատուկ տնտեսական շրջանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը եւ Կիեւի ռեժիմի այս ուղղությամբ շարունակվող գործունեությունը, իհարկե, պահանջում է մեր բոլոր համապատասխան ծառայություններից ուժեղացված մոբիլիզացիա, պատրաստակամություն եւ անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցների ընդունում, ինչը եւ արվում է»,-ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակն նաեւ հավելել է, որ «թշնամին շարունակում է իր ագրեսիվ ահաբեկչական քաղաքականությունը»։