Իրանի բանակի ՌԾՈՒ ծովային հետեւակի ուժերի հրամանատար ծովակալ Սեյեդ Մորթեզա Դարխորանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Իրանին հաջողվել է սուզանավերի արտադրության ոլորտում հայտնվել աշխարհի հինգ առաջատար երկրների շարքում՝ հիմնվելով ներքին կարողության ու գիտության վրա:
Անդրադառնալով սուզանավերով Պարսից ծոցը վերահսկելու մասին երկրի ղեկավարի կարգադրությանը՝ Իրանի ռազմածովային ուժերի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, թե բոլոր երկրները գիտեն, «որ Իրանը հզորությամբ ներկա է ծովում, եւ ոչ մի երկիր չի համարձակվում ծովում Իրանի դեմ որեւէ քայլ ձեռնարկել»:
Իրանի բանակի ՌԾՈՒ ծովային հետեւակի ուժերի հրամանատարը նշել է, որ Իրանի բանակի ծովային հետեւակի ուժերը բարձր պատրաստականություն ունեն եւ «ծովում մինչեւ արյան վերջին կաթիլը պաշտպանելու են երկիրը»: Նա ընդգծել է, որ սարքավորումների ու զինուժի տեսանկյունից եւս ծովային հետեւակի ուժերը լավագույն վիճակում են եւ բոլոր ազատ ջրերում ու օվկիանոսներում պաշտպանելու են ԻԻՀ-ի շահերը: