Եվրամիությունը դատապարտում է իսրայելական ավիահարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա եւ կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու համար: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հայտարարության մեջ։
«ԵՄ-ն դատապարտում է ապրիլի 1-ի հարձակումը Դամասկոսում իրանական դիվանագիտական հաստատության վրա։ […] Տարածաշրջանային այս ծայրահեղ լարված իրավիճակում չափազանց կարեւոր է առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ Տարածաշրջանում հետագա էսկալացիան չի բխում որեւէ մեկի շահերից»․-ասվում է հայտարարության տեքստում։
Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է, որ դիվանագիտական եւ հյուպատոսական տարածքների եւ անձնակազմի անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի բոլոր դեպքերում եւ բոլոր հանգամանքներում՝ միջազգային իրավունքին համապատասխան։
Iran: 🇪🇺 condemns the attack on 🇮🇷 diplomatic building in 🇸🇾: pic.twitter.com/QDGdZRIEgX
— Peter Stano (@ExtSpoxEU) April 3, 2024
Մարտի 1-ին Սիրիան եւ Իրանը հայտարարել էին Դամասկոսում իրանական հյուպատոսության շենքի հրթիռակոծման մասին, որը ըստ ներկայացված պնդումների կատարվել էր Իսրայելի օդուժի կողմից։
Իսրայելական կողմը ավելի ուշ հաստատել է Դամասկոսում «իրանական ռազմական թիրախների չնչացման» մասին տեղեկություններեւ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածի հետեւանքով զոհվել է 7 իրանցի զինվորական, որոնց թվում են եղել գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի եւ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին։