Իրանի հարավ-արեւելյան Սիստան եւ Բելուջիստան նահանգի Ռասք եւ Չաբահար քաղաքներում տեղակայված ոստիկանական ու զինվորական երկու հենակետերի վրա մարտի 3-ի գիշերը հարձակումներ են տեղի ունեցել։ Արդյուքնում զոհվել են իրանական անվտանգության ուժերի հինգ աշխատակից։
Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադի խոսքերով առաջին հաձակումը ուղղված է եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբի վրա, որին հաջորդող փոխհրաձգության արդյունքում սպանվել են ութ գրոհային։
Նրա խոսքերով հարձակումը իրականցրել են բելուջական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման գրոհայինները։ Ինչպես հետեւում Միրահմադիի խոսքերից Ռասք եւ Չաբահար քաղաքներում բախումները դեռ շարունակվում են։ Խմբավորման վեց ներկայացուցիչ, իրանցի պաշտոնյաի խոսքերով, այժմ շրջափակման մեջ են։
Իրանական լրատվականները նշում են, որ «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը Ռասք քաղաքում դեկտեմբերին եւ հունվարին մի շարք հարձակումներ է իրականցրել ոստիկանակ բաժամունքների վրա, որոնց արդյուքնում զոհվել է 12 իրանցի ոստիկան։