Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիեւը՝ ելույթ ունենալով մերձկասպյան երկրների գլխավոր դատախազությունների բարձրաստիճան պաշտոնյաների հնգակողմ հանդիպմանը հայտարրաել է, որ Հայաստանի այսպես կոչված «էկոհանցագործությունների» վերաբերյալ հետաքննական նյութերի հավաքգրումից հետո դրանք կօգտագործվեն միջազգային դատարաններում։
Նրա խոսքով այժմ հետաքննություն է ընթանում, որը վարում են Գլխավոր դատախազության ստեղծած խմբի անդամները։
«Միջազգային հանրությունը կտեղեկացվի այդ հանցագործությունների իրավական հետեւանքների մասին, եւ կձեռնարկվեն անհրաժեշտ իրավական միջոցներ՝ ազգային եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան»,-ասել է Ալիեւը։
Ադրբեջանի գլխավոր դատախազը նաեւ նշել է, որ բնապահպանական հանցագործությունների հետ կապված փոխադարձ իրավական օգնության հարցումներ են ներկայացվել այլ երկրների իրավապահ մարմիններին։
«Մենք սերտ կապեր ենք պահպանում նրանց հետ։ Այս արդյունքները հավաքելուց հետո հետաքննության նյութերը կօգտագործվեն միջազգային դատարաններում»,-ասել է Ալիեւը