Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրված համատեղ ծրագրի համաձայն Ակտաուում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է «Բիրլիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային վարժանքների պլանավորումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպմանը, որին մասնակցել է ադրբեջանական պատվիրակությունը, քննարկվել են զորավարժությունների նախապատրաստմանն ու կատարվելիք առաջադրանքներին վերաբերող մի շարք հարցեր։
2024 թվականի հուլիսին լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Ղազախստանի Հանրապետության «Օյմաշա» հրաձգարանի տարածքներում, ինչպես նաեւ Կասպից ծովի Տոկմակ հրվանդանում։
Ըստ հաղորդագրության զորավարժությունների շրջանակներում զինվորականները կմշակեն «զինված հակամարտությունների ժամանակ որոշակի տեղամասում ուսումնական եւ մարտական խնդիրների կատարումը»։