Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Crocus City Hall»-ում տեղ գտած ահաբեկչության պատվիրատուների նպատակը ՌԴ քաղաքացիների միասնությունը խաթարելն էր։ Интерфакс-ի փոխանցմամբ այս մասին նախագահը հայտարարել է Ռուսաստանի անկախ արհմիությունների ֆեդերացիայի համագումարի ժամանակ։
«Դատելով այն ամենից, ինչ այժմ տալիս է հետաքննությունը, մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Մոսկվայում արյունալի, սարսափելի ահաբեկչության պատվիրատուների հիմնական նպատակը հենց մեր միասնությունը խաթարելն էր։ Տեսանելի այլ նպատակներ չկան, չկան, քանի որ Ռուսաստանը չի կարող լինել իսլամական ֆունդամենտալիստների ահաբեկչական հարձակումների թիրախ»,-ասել է Պուտինը։
Նախագահի խոսքով, Ռուսաստանը ցույց է տալիս միջկրոնական ներդաշնակության եւ ազգամիջյան միասնության եզակի օրինակ։
«Իսկ արտաքին ասպարեզում նա (Ռուսաստանը) իրեն պահում է այնպես, որ հազիվ թե կարող է դառնալ իսլամական ֆունդամենտալիստների հարձակման առարկա»,-կրկնել է Պուտինը։