ԱՄՆ-ն, ԵՄ-ի իր գործընկերների հետ միասին, հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ եւ բարգավաճ ապագան խթանելու գործին: Այս մասին ասվում է Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու դրա հնարավոր հեռանկարների մասին «Ամերիայի ձայնի» հարցմանը Պետդեպարտամենտից տված պատասխանի մեջ։
«Միացյալ Նահանգները, ԵՄ—ի մեր գործընկերների հետ միասին, հավատարիմ են Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ եւ բարգավաճ ապագան խթանելու [գործին]: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան—Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում ենք ներգրավված լինել՝ երկկողմանի, գործընկերների հետ եւ բազմակողմ կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը դյուրին դարձնելու համար»: